շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել․ Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել․ Ռոբերտ Քոչարյան

Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցության առաջին հանրահավաքը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, որ կատարել եմ պարտքս հայրենիքի առջև և կարող եմ ազատ և հանգիստ ապրել իմ անձնական կյանքով։ Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել։ Հակառակը կլինի դասալքություն»,- ասաց նա։

Ավելի վաղ, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց․

«Ես իշխանության եմ եկել 1998 թվականին, և չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ մեկ ներկայացուցչի հետ։ Ուրեմն մի հորինեք մի բան, որը գոյություն չունի»։

 

 

  • Կիսվել: