երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետ

Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը: Այս մասին այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ ասուլիսի ընացքում ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Իդալգոն նշեց, որ այսօր այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց, և նշեց, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի. «Շնորհիվ անմիջական արձագանքման և համախմբման՝ մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, որը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական  օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են:

Կանայք, երեխաներ, նորածիններ, նաև տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա․․․ Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անխակ իրենց կամքից և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»։

  • Կիսվել: