կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն հռչակած սկզբունքները, որ կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ՝ մեծ մասամբ պահպանվել է. ՀՌՀ նախագահ

Այն հռչակած սկզբունքները, որ կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ՝ մեծ մասամբ պահպանվել է. ՀՌՀ նախագահ

Պետք է արձանագրենք, որ 2021-ին մամուլն աշխատել է ազատ, անկաշկանդ: Այն հռչակած սկզբունքները, որ կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ՝ մեծ մասամբ պահպանվել է: Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության  և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Երբ ես ասում եմ մեդիա կամ լրատվամիջոց, ես նկատի ունեմ միայն տեսալսողական ծառայություն մատուցող հեռարձակողներին, մեդիային՝ մյուսներն ավելի ազատ են»,- ՀՌՀ նախագահը:

Նրա խոսքով, մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն Հայաստանը 2018-ի համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել է 63-րդ տեղը՝ 180 պետությունների շարքում:

«Նախորդ տարվա համեմատ մենք 2 կետ զիջել ենք և այդ զիջումը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակեպության, որը կազմում է  նաև այդ ինդեքսը, առաջինը կապված էր ավելի մեծ քանակի դատական հայցերի հետ, որով կառավարությունը հայցեր է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցների և երկրորդը, այն որ մեծամասամբ որոշումները կայացնում են առանց մեդիայի պատշաճ մասնակցության: Առաջինի մասով հանձնաժողովի համար դա մի քիչ տարակուսելի է, որովհետև շատ ժամանակ այդպիսի կազմակերպությունները հաշվի են առնում եվրոպայում կայացած ավանդույթները, փորձը, օրենսդրական կարգավորումները: Մեր կարծիքով, դատական հայցերի թվի ավելացումը հակառակը՝ խոսում է այն բանի մասին, որ վեճերը մեդիայի ու իշխանության միջև լուծում են մեծամասամբ դատական կարգով, այսինքն՝ իրավկան դաշտում, այլ ոչ թե այլ մեթոդներով, որի մասին մենք շատ լավ գիտենք»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ հակառակն էլ կա՝ որովհետև 2020-2021 թվականին հանձնաժողովի հանդեպ ավելի շատ դատական հայցերով են մեդիաները  հանդես եկել, քան հանձնաժողովի ամբողջ պատմության ընթացքում.

«5, 10, կամ 15 տարի առաջ որևէ հեռարձակող նույնիսկ համարձակություն չէր արել մեր դեմ հայց բացել: 20 տարվա ամբողջ պատմության մեջ եղել է ընդամենը 2 դեպք, անցյալ տարի՝ 6 դեպք: Մենք դա համարում ենք շատ լավ ժողովրդական ցուցիչ, այլ ոչ թե հակառակը, ինչպես որ կարծում է այս միջազգային կազմակերպությունը»,- ասաց նա:

2021 թվականին բավականին նվազել էր մեդիայի խմբագրական աշխատանքներին միջամտելու բողոքները : ՀՌՀ նախագահն ասում է.

Տիգրան Հակոբյանի խոսքով, բողոքներից մի քանիսը վերաբերել են պաշտոնյաների՝ այդ թվում ԱԺ պատգամավորների խտրական կամ արհամարական վերաբերմունքի դրվագնեով լրատվամիջոցների կամ նրանց ներկայացուցիչների հանդեպ, «սակայն մենք այստեղ էլ համարում ենք, որ դա համակարգված բնույթ չի կրել և չի խոչընդոտել լրագրողների ազատ աշխատանքներին»: Հակոբյանն ասաց, որ տարեկան հաղորդման մեջ ևս կոչ են անում բոլոր պաշտոնյաներին՝ առաջին հերթին առաջնորդվել լրագրողի մասնագիտության հանրային կարևորությամբ և այն կանխավարկածով, որ լրագրողները կատարում են շատ կարևոր հանրային աշխատանք:

«Իմ փորձով գիտեմ, որ դա շատ դժվար է շատ ժամանակ, հաշվի առնելով, որոշ լրագրողների մասնագիտական ունակությունները և պահվածքը, բայց դա պարտավորություն է, որը բոլոր պաշտոնյաները պետք է կատարեն»:  

  • Կիսվել: