չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այն դրվագով, որտեղ կա գաղտնիություն, Ս․ Օհանյանին նույնպես թույլատրվել է, որ մասնակցի․ հետագայում որևէ սակարկումներ չլինի, որ իրեն թույլ չեն տվել՝ դրա համար ինքը չի եկել․ Ալեն Սիմոնյան

Այն դրվագով, որտեղ կա գաղտնիություն, Ս․ Օհանյանին նույնպես թույլատրվել է, որ մասնակցի․ հետագայում որևէ սակարկումներ չլինի, որ իրեն թույլ չեն տվել՝ դրա համար ինքը չի եկել․ Ալեն Սիմոնյան

Մենք նաև նախատեսել էինք Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի ելույթը մինչև 20 րոպե, բայց պարոն Օհանյանը դահլիճում չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Տեղեկացնեմ, որ նաև՝ այն դրվագով, որտեղ կա գաղտնիություն, նրան նույնպես թույլատրվել է, որ նա մասնակցի՝ հետագայում որևէ սակարկումներ չլինի, որ իրեն թույլ չեն տվել դրա համար ինքը չի եկել:

Մենք այս դրվագով հարցի քննարկումն ավարտեցինք»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցի քննարկումից հետո Ազգային ժողովում քննարկման դրվեց ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետանդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազը խնդրեց միջնորդությունն ԱԺ-ում ներկայացնել դռնփակ ռեժիմով.

«Ես կխնդրեմ դռնփակ ռեժիմով քննարկել միջնորդությունը, որովհետև օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը ես պետք է հիմա ներկայացնեմ: Կխնդրեմ, որպեսզի հանրային լսում, հանրային հարթակ տեղի չունենա այս միջնորդագրի քննարկման ընթացքում»,- ասաց Աննա Վարդապետյանը:

  • Կիսվել: