շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այլ տեղերից աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Այլ տեղերից աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Նման հայտարարությամբ հանդես եկավ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
 
«Մեր որոշումներում մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է։ Մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները, այսինքն` այս իմաստով ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` այս հայտարարությունները սկզբում արել են աշխատանքային մակարդակում, ապա հրապարակայնացրել են, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի։
 
«Մենք ուզում ենք ամենավերջին հնարավորությունը օգտագործել ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը լիարժեք հասկանալի դարձնելու համար։ Մենք 2018-19 թթ. դիմել են ՀԱՊԿ գործընկերներին ու չեն կարողացել սպառազինություն ձեռք բերել։ 2019-ին էլ ենք փորձել դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը, բայց մեզ ասել են` դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, մենք չենք կարող ձեզ զենք տրամադրել»,- ընդգծեց նա։
 
ՀՀ վարչապետը հավելեց` ՀԱՊԿ-ից չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինություն և քաղաքական աջակցություն ստանալ, մյուս կողմից այլ տեղերից աջակցությունը ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է լինում։
 
 
 

  • Կիսվել: