շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025-ին. կներդրվի շուրջ 174 մլն դոլար

«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025-ին. կներդրվի շուրջ 174 մլն դոլար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Մասդար» ընկերության ղեկավար Մոհամմեդ ալ-Շեհիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ընկերության հետ համատեղ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը և առաջիկա աշխատանքները։ 

Ներդրող ընկերության կողմից ներկայացվել է նաև նոր ծրագրեր իրականացնելու մտադրություն՝ մասնավորապես կուտակիչների հետ համակցված արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ։

«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացված 200 ՄՎտ հզորության «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրով միջազգային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») ընկերությունը: «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ն առաջարկել էր 0.0290 ԱՄՆ դոլար/կՎտժ սակագին:

«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025թ․։ Կներդրվի շուրջ 174 մլն դոլար։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի հետ։

  • Կիսվել: