ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով». Նիկոլ Փաշինյանը BBC-ի հաղորդմանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով». Նիկոլ Փաշինյանը BBC-ի հաղորդմանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում պաշտպանել է իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:

HARDtalk հաղորդման ժամանակ հյուրերը պատասխանում են խիստ քննադատական, կոշտ և հաճախ սադրիչ հարցերի: Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այն մտքին, որ իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են: Նա հայտարարել է, որ շատ վաղ է գնահատականներ տալու համար, և չի մեկնաբանել այն փաստը, որ հարևան Վրաստանում վարակման դեպքերի թիվը մի քանի անգամ պակաս է Հայաստանում գրանցված թվից: Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հայաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 299 և մահվան 1053 դեպք: 

  • Կիսվել: