երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդներն ամեն տեղ հույս ունեն, որ իրանցոնք գալու են․ Նիկոլ Փաշինյան

Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդներն ամեն տեղ հույս ունեն, որ իրանցոնք գալու են․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն ես չեմ ասի, թե պաշտոնյաները կաշառք չեն վերցնի, քանի որ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա: Այսօր այս մասին Ջերմուկում  «Այո»-ի քարոզարշավին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչ պետք է անենք սրան վերջ տալու համար: Այս հանրաքվեն նաև դրա մասին է: Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդներն ամեն տեղ հույս ունեն, որ իրանցոնք գալու են: Ձերոնք ընենց հեռու են գնացել, կամ ժողովուրդն ընենց հեռու է նրանց ուղարկել, լույսի արագություն էլ բացեն, չեն կարող հետ գալ: Խնդիրն այն է, որ նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ ՍԴ-ի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, այս մթնոլորտը պետք է շարունակվի»,-ասաց նա:

Նա ասաց նաև, որ այնպիսի դատարան են ուզում, որի որոշումներին բոլորը կվստահեն, նաև որ չի ուզում կրել դատական համակարգի համար պատասխանատվությունը։

«Ես ամենուր ծրարներ եմ ստանում, որոնց մի մասը բողոքում են սոցիալական խնդիրներից, մի մասը՝ դատական համակարգից»,-ասաց նա։

  • Կիսվել: