հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյանը` վարչապետի կաբինետում հնչած խոսակցությունների մասին

Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյանը` վարչապետի կաբինետում հնչած խոսակցությունների մասին

Այսօր ինչ հաջողություն գրանցվում է, դա արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր կառավարության նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հերիք ա էս կեղծիքի մեջ գալ ու ինչ-որ բան անել։ Վարչապետի կաբինետում խոսակցություններ են տեղի ունեցել, ասել են՝ այդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում տնտեսական կոլապս է տեղի ունենալու, որովհետև ավել լավ է կապիտալ ծախսերն ինչ-որ կերպ արվի, որպեսզի փողն ինչ-որ տեղ պտտվի: Մեր բոլոր արդյունքներն այսօր ի հեճուկս բոլոր նախարարությունների է, ի հեճուկս պետական կառավարման համակարգի»,- զայրացած ասաց կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը ևս տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի.

«Իրավապահները միշտ պատճառներ ներկայացնում են: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ: ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ մեր երկրում փոփոխություններ լինեն»։

 

  • Կիսվել: