Այդ աշխատակցը Կենտրոն վարչական շրջանում այլևս անելի չունի, իրեն պետք է հրաժեշտ տալ. Ավինյանը բարկացել էր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն «Ակտիվ քաղաքացի» հարթակով դիմում է ներկայացրել Կենտրոն վարչական շրջանում ապօրինի գովազդի վերաբերյալ։ Իրեն պատասխանել են, թե խնդիրն արդեն վերացված է։
«Եվ մի քանի օր հետ այդ նույն գովազդը հայտնվել է նույն տեղում։ Կարծում եմ, որ կատարող աշխատակիցը վարչական շրջանում այլևս անելիք չունի։ Իրեն կարող ենք հրաժեշտ տալ»,-քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետն ասաց, թե նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում աշխատակիցներին պետք է խնդրել հեռանալ։
«Դեպքը կրկնվելու դեպքում աշխատակցի ղեկավարին դա կվերաբերի և այսպես շարունակ»,-ասաց Ավինյանը։


