կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունվարին Հայաստան-Ադրբեջան որեւէ հանդիպման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ. Խանդանյան

Հունվարին Հայաստան-Ադրբեջան որեւէ հանդիպման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ. Խանդանյան

Այդ առաջարկը միշտ կա, որպեսզի որպես սահմանային անվտանգության միջոցառում, կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից:

Հարցին, թե հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպում նախատեսվա՞ծ է, նա պատասխանեց. «Ինձ հայտնի չէ որեւէ հանդիպման պայմանավորվածության վերաբերյալ»:

  • Կիսվել: