Այդ առաջարկն էժանագին հնարք է. Զուրաբյանը՝ Փաշինյանի՝ որդուն գերիների հետ փոխանակելու առաջարկի վերաբերյալ
Որդուն գերիների հետ փոխանակելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը էժանագին հնարք է, եւ դրա հասցեատերը ներքին լսարանն է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ալիեւը դրանում ոչ մի արժեքավոր բան չի տեսնում: Այդ առաջարկը միայն ընդգծում է մեր ստորացված վիճակը: Դա արվեց այն բանի համար, որ ժողովրդի մի մասի աչքում ձեւավորվի այնպիսի մարդու կերպար, ով իբր պատրաստ է զոհաբերության՝ հանուն իրենց՛՛:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Ալիեւին՝ փոխանակել իր որդի Աշոտ Փաշինյանին Ադրբեջանի կողմից պահվող բոլոր գերիների հետ:



