հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավստրալիայի կառավարությունը դատապարտում է քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը, դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը

Ավստրալիայի կառավարությունը դատապարտում է քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը, դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը

Ավստրալիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է.

«Ավստրալիայի կառավարությունը խիստ անհանգստացած է այս ամսվա սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած մարտերով ու զինվորականների զգալի կորուստներով։ Այս բռնությունը 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո միջազգային սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների շարունակությունն է։

Ավստրալիայի կառավարությունը դատապարտում է քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը և զինվորականների կամ քաղաքացիական անձանց նկատմամբ ցանկացած երկրի կամ կազմակերպության իրականացրած դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը:

Ավստրալիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքերին՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների կայացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ու բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»:

 

  • Կիսվել: