Ավստրալիայի գործարանում շմոլ գազի արտահոսքի պատճառով 21 մարդ հոսպիտալացվել է
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի խոզի մսի վերամշակման գործարանում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է 9News-ը։
Նշվում է, որ արտահոսքը, հավանականությամբ, կատարվել է մսի պահածոյացման սարքավորումներից։
Մինչև շտապօգնության ժամանումը հրշեջ բրիգադներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել շմոլ գազի թունավորումից տուժածներին, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:


