երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ավստրալիայի երկու քաղաքապետեր վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի երկու քաղաքապետեր վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Ուիլըբի և Ռայդ քաղաքների քաղաքապետերը միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված կոչերին:

Ավստրալիայի վարչապետին ուղղված նամակում Ուիլըբիի քաղաքապետը վերահաստատել է քաղաքային խորհրդի դիրքորոշումը:

Նշենք, որ նամակում դատապարտվում է նաև ասորիների ու հույների ցեղասպանությունը՝ ընդգծելով պատմությունից դասեր քաղելու կարևորությունը:

Ռայդի քաղաքապետը և քաղաքային խորհուրդը նույնպես միաձայն միացել են կոչին: 

 

 

 

  • Կիսվել: