Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին
Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:
Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել և հասցված վնասը փոխհատուցել:
Հայցը ներկայացվել է մարտի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին:


