ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ավինյանը կնշանակվի ոչ թե ԶՄՊԿ տնօրեն, այլ հոգաբարձուների խորհրդի անդամ. աղբյուր

Ավինյանը կնշանակվի ոչ թե ԶՄՊԿ տնօրեն, այլ հոգաբարձուների խորհրդի անդամ. աղբյուր

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոչ թե կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, ինչպես գրվել է մամուլում, այլ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները Ավինյանի մերձավոր շրջապատից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունում վերջերս տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն, ըստ որի ամենամեծ բաժինն անցել է GeoPromining ընկերությանը, որը հանքարդյունաբերությամբ է զբաղվում Հայաստանում և Ռուսաստանում։ Ամենախոշոր բաժնետերն էլ կապիտալի15 %-ը փոխանցել է կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով կառավարության ձեռք բերած բաժնետոմսերի մասին լուրը, հայտարարել էր, թե GeoPromining-ը պատրաստվում է Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, որի շնորհիվ մեր երկրից կարտահանվի ոչ թե խտանյութը, այլ արդեն պատրաստի արտադրանք, ինչպես նաև ատոմակայան։

Ի դեպ, ատոմակայան կառուցելու մասին լուրը բավական թերահատավություն առաջացրեց մասնագետների շրջանում, քանի որ GeoPromining-ը երբեք ատոմակայան չի կառուցել, իսկ ՌԴ-ում այդպիսի մասնագիտացում և իրավասություն ունի բացառապես «Ռոսատոմ» պետական ընկերությունը։

  • Կիսվել: