հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավինյանի գրասենյակի աշխատակիցները դրամական պարգևատրում կստանան

Ավինյանի գրասենյակի աշխատակիցները դրամական պարգևատրում կստանան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր գրասենյակի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին:

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։ 

  • Կիսվել: