կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ավինյանի դեմ իմպիչմենթ սկսելու հնարավորություն կլիներ, եթե ընդդիմությունը չլիներ Ավինյանի գրպանում. Գրիգորի Երիցյան

Ավինյանի դեմ իմպիչմենթ սկսելու հնարավորություն կլիներ, եթե ընդդիմությունը չլիներ Ավինյանի գրպանում. Գրիգորի Երիցյան

ՔՊ-ում այժմ իշխանության կոնսոլիդացիա է տեղի ունենում: Իրենք տեսնում են, որ իրենց դիրքերն ուժեղ չեն եւ այդ պատճառով ընկնում են ընդդիմադիրների հետեւից: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը, որին քիչ առաջ ավագանին զրկեց մանդատից՝ բացակայությունների հիմքով:

«Մենք որպես «Ազգային առաջընթաց», գործել ենք նախկին ու ներկա խոսույթի արանքում: Այսինքն մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա, մինչդեռ այսօրվա իշխանություններին ձեռք է տալիս այսօրվա ընդդիմությունը: Քանի դեռ ընդդիմությունն այս վիճակում է, իշխանությունները պահելու է իր իշխանությունը»,-ասաց նա:

Երիցյանը վստահեցրեց, որ իրենք պահանջում են այս իշխանության հրաժարականը, և դա իրենց հիմնական պահանջներից մեկն է. «Փողոցում ակտիվությունը կոնտրպրոդուկտիվ է եղել մինչեւ այսօր: Փողոցը ոչ միայն չի թուլացրել, այլեւ ուժեղացրել է այս իշխանությանը: Մենք որպես քաղաքական ուժեր պետք է մտածենք այլ ստրատեգիաներ, թե ինչպես ենք իշխանություններին հեռացնելու: Միանշանակ մենք արտահերթ ընտրություններին կողմ ենք:

Հայաստանում իշխանությունների դեմ պայքարելու մեկ լեգիտիմ տարբերակ կա. դա ընտրություններն են: Երկրում իշխանափոխություն փողոցի միջոցով այս պահին հնարավոր չէ, մեր կարծիքով»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու հնարավորությանը,  Գրիգորի Երիցյանն ասաց. «Տիգրան Ավինյանի իմպիչմենթի գործընթաց հնարավոր կլիներ իրականացնել, եթե այս պահին ձեւավորված ընդդիմությունը գոյություն ունենար. Փաստորեն ընդդիմությունը վաճառվել է Տիգրան Ավինյանին, գտնվում է իր գրպանում, մասնավորապես, «Հանրային ձայնի» հատվածը: Այս պայմաններում իմպիչմենթ հնարավոր չի լինելու»:

  • Կիսվել: