հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է․ «5165» շարժում

Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է․ «5165» շարժում

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով, Facebook-ում հայտարարություն է տարածել 5165 շարժումը։
 
«Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։
 
Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում» , - նշված է հայտարարության մեջ։
 
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ոստիկանները խուզարկություն են իրականացրել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տանը, որից հետո հասարակական-քաղաքական գործչին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

  • Կիսվել: