կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավետ Ադոնցը ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացրել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի կարևորությունը

Ավետ Ադոնցը ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացրել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի կարևորությունը

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ:

Ողջունելով հյուրին՝ Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորեց միջազգային կառույցների, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ՝ անընդունելի համարելով արհեստական խոչընդոտների ստեղծումը: Երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Այդ համատեքստում, անընդունելի համարվեց Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը: Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի համարեց միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

  • Կիսվել: