ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին. Ռիտեր

Ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին. Ռիտեր

2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական ներուժը հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում առաքելության գործունեության գոյություն ունեցող գոտու սահմաններում՝ իր ներկայությունը տեղերում 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկներ իրականացնել տեղում:

Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղերում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և նպաստել ԵՄ բարձր մակարդակի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և դրանց կարգավորմանը:

Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից:

Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ողջ սահմանը:

Առաքելության ուժեղացումը թույլ կտա ավելի մեծ պարեկություն իրականացնել՝ դրանով իսկ ուժեղացնելով ներկայությունը տեղերում և փոխգործակցությունը տեղի բնակչության հետ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում»,-ասել է Մարկուս Ռիտերը։

  • Կիսվել: