Ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ բանավոր պայմանավորվածությունների մասին
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետին մեղադրեց բանակցային գործընթացում բանավոր պայմանավորածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու մեջ:
«Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված՝ թեկուզ և բանավոր պայմանավորությունների մասին է՝ մանավանդ, որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ բանավոր պայմանավորվածությունների գոյությունը հանրությունն իմանում է դրանց կատարվելուց հետո, երբ զիջումներ են լինում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց.
«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Իմիջիլիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, թե կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:



