շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավելի լավ ապագա՝ հայ-չինական հարաբերությունների համար

Ավելի լավ ապագա՝ հայ-չինական հարաբերությունների համար

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Այսօր լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 31-րդ տարին։

Վերջին 31 տարիների ընթացքում Չինաստան-Հայաստան հարաբերությունները պահպանել են առողջ և կայուն զարգացում, իսկ երկկողմ համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության,մշակույթի ոլորտներում զարգացել է արագ տեմպերով։

Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր կետի վրա՝ բացելով զարգացման նոր հնարավորություններ։

Չինական կողմը հույս ունի, որ հայ ընկերները ձեռք ձեռքի տված առաջ կշարժվեն՝ ստեղծելով ավելի լավ ապագա հայ-չինական հարաբերությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: