կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավելի ակտիվ ինձ դավաճան ու հողատու ասեք, շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Ավելի ակտիվ ինձ դավաճան ու հողատու ասեք, շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Դեռեւս 2022-ի հոկտեմբերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կա պայմանավորվածություն մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նրա խոսքով՝ Փաշինյանը բթացնում է մարդկանց զգոնությունը և ուղղակի չի ասում, որ, այո, հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, բայց դա չի բերելու խաղաղություն, անվտանգություն եւ չի երաշխավորելու, որ Ադրբեջանն այլեւս երբեք չի հարձակվելու:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես ուզում եմ հիշեցնել, թե 2020 թվականից էս կողմ քանի անգամ է ընդդիմությունն ահազանգել, որ Բրյուսելում չորեքշաբթի օրը երեկոյան ժամը 8-ին, հետո առավոտյան ժամը 6.30-ին, բայց հետո քանի որ աղմուկ արեցինք, հետաձգվեց մյուս օրը ճաշից հետո փաստաթուղթ է ստորագրվելու: Բա ինչի՞ եք դուք ստուգված, սուտ տեղեկությունները տարածում: ՀՀ ժողովրդի զգոնությունը բթացնելու անհրաժեշտություն չկա, մենք ասել ենք՝ ժողովուրդ, անկախ արտաքին միջավայրից եկող սպառնալիքներից, մենք պետք է կենտրոնացած մնանք Հայաստանի պետական շահերից բխող գործողությունների տրամաբանության մեջ: Եվ ասել ենք՝ որն է Հայաստանի պետական շահը. Դա ՀՀ տնտեսական զարգացումն է: Հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ նստենք սկսենք ծնկներներիս տա՞լ: Դրանից ոչինչ չի փոխվի: Բան կփոխվի նրանից, թե Հայաստանը 2023-ին ինչ տնտեսական աճ է եղել, 2024-ին ինչ աճ է լինելու, բյուջեի եկամուտներն ինչքան են աճել, ռազմական ծախսերն ինչքան են աճել, կրթության ծախսերն ինչքան են աճել, քանի դպրոց է կառուցվել, գիտության ֆինանսավորումը որքան է ավելացել»:

Նա նկատեց, որ որեւէ մեկը խնդիրների մասին ավելի շատ չի խոսում, քան հենց կառավարությունը. «Անգամ դուք ավելի շատ չեք խոսում: Դուք խոսում եք ուրիշ բաների մասին, որոնք գնալով ավելի լուսանցքային իրավիճակում են հայտնվում: Հիմա էլ սում եք՝ դուք ձախողվել եք: Դավաճանը պրծանք, հողատուն պրծանք, բա խի՞ հիմա չեք ասում, խի՞ եք մոռացել: Ամեն հարցից առաջ ասեք՝ դավաճան, հողատու: Մի դավաճանեք ձեր սկզբունքներին, ավելի ակտիվ եղեք այդ ուղղությամբ: Շուտ-շուտ ասեք, որ դուք էլ չմոռանաք, ուրիշներն էլ չմոռանան»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: