շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում․ այն տևել է մոտ 3 ժամ

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում․ այն տևել է մոտ 3 ժամ

Ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Երկկողմ հանդիպումից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով։

Քննարկվել են տարածաշրջանային, տրանսպորտային և այլ հարցեր։

Հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

  • Կիսվել: