երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Իսրայելին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի որոշումը

ԵՄ դիվանագիտության ղեկավարը Իսրայելին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի որոշումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի որոշումը։

X-ի իր միկրոբլոգում Բորելը հիշեցրել է Միջազգային դատարանի որոշման տարրերի մասին։

«Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար, եւ դրանք պետք է ամբողջությամբ եւ արդյունավետորեն կատարվեն»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Ուրբաթ Միջազգային դատարանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումը Ռաֆահում, բացել Ռաֆահի սահմանային անցումը օգնության համար եւ թույլ տալ, որ անկլավ մտնեն միջազգային քննիչները։

 

  • Կիսվել: