երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը, հնարավոր է՝ Չինաստանը ևս ՀՀ-ին պատվաստանյութ տրամադրի․ Անահիտ Ավանեսյան

Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը, հնարավոր է՝ Չինաստանը ևս ՀՀ-ին պատվաստանյութ տրամադրի․ Անահիտ Ավանեսյան

Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք վարում ենք երկկողմանի բանակցություններ և ունենք երկկողմանի պայմանագրեր, արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում ՌԴ-ից ՀՀ է բերվել 15 000 դեղաչափ, և պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն, և նոր խմբաքանակներ ժամանեն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև անդրադարձավ երկրում ստեղծված կորոնավիրուսային իրավիճակին՝ նշելով ,որ վերրջին 1-2 շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ, թվերի նվազում դեռ չունենք։ Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների համամասնությունը բավական մեծ է։

«Այս պահին մենք ունենք մոտ 2600 ծավալված մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, առաջիկայում մի փոքր ավելացնելու հնարավորություն ունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,-ասաց նախարարը՝ կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը։

«Կորոնավիրուսը բավական լուրջ հիվանդություն է, թողնում է հետևանքներ, և պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ այս համաճարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»,-ասաց նա։

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանն ասաց․ «Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք վարում ենք երկկողմանի բանակցություններ և ունենք երկկողմանի պայմանագրեր, արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում ՌԴ-ից ՀՀ է բերվել 15 000 դեղաչափ, և պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն, և նոր խմբաքանակներ ժամանեն։ Մենք մեր ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքային կապի մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրերը, և կունենանք նոր ներմուծումներ»,-ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ Չինաստանի կառավարության հետ կա նախնական համաձայնություն, որ ՀՀ-ին դոնորության շրջանակում կտրամադրվի պատվաստանյութ, որն առաջիկայում ևս կժամանի ՀՀ։

«Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ, որոնք պիտի օգտագործվեն մեր երկրում»,-նշեց նա։

  • Կիսվել: