ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավանում համատարած պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները. շտաբ

Ավանում համատարած պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները. շտաբ

Այս գիշեր, ժամը 23:30 - 00:30 միջակայքում Ավան վարչական շրջանում համատարած և կազմակերպված ձևով պատռել են «Հանուն սոցիալական արդարության»կուսակցության նախընտրական պաստառները:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս խուլիգանությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ում կողմից էլ որ կազմակերպված լինի:Կոչ ենք անում իրավապահ մարմիններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու, մեղավորներին պատժելու և նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ»:

  • Կիսվել: