հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավանեսյանը հաստատել է՝ փոխնախարարին առաջարկել է այլ պաշտոնի տեղափոխվել

Ավանեսյանը հաստատել է՝ փոխնախարարին առաջարկել է այլ պաշտոնի տեղափոխվել

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց փոխնախարար Արմեն Նազարյանին պաշտոնից հեռացնելու լուրը, սակայն հրաժարվեց պարզաբանել, թե որն է ազատման պատճառը։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը աշխատանքից հեռացվել է Մարտունի ԲԿ-ի շինարարության թերացումների պատճառով, Առողջապահության նախարար Անահիտ Սարգսյանն ասաց. «Այո, իմ կողմից նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի, հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և այն պատասխանատվության շրջանակը, որը իր վրա պետք է կրի այդ գծով փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնում»:

Նախարարը հաստատեց, որ Արմեն Նազարյանն արդեն իսկ հեռացման դիմում է ստորագրել, սակայն հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նա, և արդյո՞ք նա էր Մարտունի ԲԿ-ի շինարարական աշխատանքների պատասխանատուն, Անահիտ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել:

Նախարարը ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ հիվանդանոցը, որի բացման ժապավենը հենց ինքն է կտրել, դեռևս չի գործում։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ է կարծում վարչապետն այդ մասին, Անահիտ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել:

  • Կիսվել: