շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջադրման պաշտոնական գործընթացը այսօրվանից կմեկնարկի. «Ժողովուրդ»

Ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջադրման պաշտոնական գործընթացը այսօրվանից կմեկնարկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երեւանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երեւանցիներին վերամբարձ խոստումներ կտան ու «սեր կխոստովանեն»: Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նշենք, որ դեռ ոչ բոլոր ուժերն են հաստատել իրենց մասնակցությունը ավագանու ընտրություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: