չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մի քանիսին կանչել են ՔԿ. Ղուկասյանը համախմբման կոչ արեց

Ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մի քանիսին կանչել են ՔԿ. Ղուկասյանը համախմբման կոչ արեց

Այսօր ուղիղ եթերում Վարդան Ղուկասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ «Մայր Հայաստանին» և «Ազգային առաջընթացին», հորդորելով չմասնակցել ավագանու նիստին։

«Ստանում եմ ահազանգեր, որ Քննչական կոմիտեից սկսել են հետապնդումը «Հանրային ձայն» խմբակցության ավագանիների նկատմամբ։ Նրանցից մի քանիսին արդեն կանչել են ՔԿ։ Նիկոլ Փաշինյանը «խոդի» է տվել պետական տեռորը, որպեսզի անի հնարավորինը և անհնարինը, որպեսզի ընդդիմադիրները չկարողանան հասնել նրան, որ քաղաքապատերանի ավագանու նոր ընտրություններ լինեն։ Այս մարդը մտադիր է կյանքի կոչել Ալիևի անվան սահմանադրությունը»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Դիմելով ընդդիմադիր ուժերին՝ Ղուկասյանն ասաց, որ եկել է պահը մի կողմ թողնելու անձնական «զզվանքն» ու «ատելությունը» և գործել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեմ։

«Այսօր իմ ավագանին վտանգված է։ Հարգելի՛ ընդդիմադիրներ, տարածեք այդ տեղեկատվությունը, որ «Հանրային ձայնի» ավագանիները պետական տեռորի են ենթարկվում, որպեսզի վաղը քվորում ապահովեն։ Ես մտել եմ լուրջ պայքարի մեջ և ցանկանում եմ դաշտը մաքրել ՔՊ-ից։ Պատրաստ եմ համագործակցելու նույնիսկ սատանայի հետ, միայն թե ՔՊ-ն պետք է մաքրվի Երևանի քաղաքապետարանից, հետագայում՝ կառավարության շենքից։

Առաջարկում եմ մի կողմ թողնել ատելությունը, միասնական ջանքերով համախմբվել մեկ գաղափարի շուրջ և մաքրել սրանց։ Երեք նիստ չգումարելուց հետո, քաղաքապետարանը լիկվիդանում է, և մենք գնում ենք նոր ընտրությունների»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

  • Կիսվել: