չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավագանին Ալավերդիում արտահերթ նիստ է անցկացրել, տեղակալներ են փոխվել, գյուղապետեր ազատվել

Ավագանին Ալավերդիում արտահերթ նիստ է անցկացրել, տեղակալներ են փոխվել, գյուղապետեր ազատվել

Ալավերդու համայնքի ավագանին դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ 29 օրակարգային հարցով։ «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ փոխքաղաքապետը բոյկոտել են նիստը։

Ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը։

Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։ 

Նշենք, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի ԺՊ Սամվել Թամազյանը, ինչպես նաև Շնող համայնքի ղեկավար Գարիկ Հոբոսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ՔՊ խմբակցությունը անվստահություն հայտնեց նախկին ղեկավար Արկադի Թամազյանին, փոխարենը ավագանի նշանակելով ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

  • Կիսվել: