երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն։ Այս մասին հայտնում է ԿԳՄԱ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի ուսուցիչներ, երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն, դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել։
 
Երաշխավորված են նաև շուրջ 30 դասընթացներ, որոնցից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները»,- գրել է նա։

  • Կիսվել: