Ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին
Եթե ելույթս քիչ առաջ լիներ, մի քանի այլ շեշտադրումներից կսկսեի, բայց ինձնից առաջ ելույթ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավորն ատելության խոսք տարածող է: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի մասին:
Նա, մասնավորապես, նշեց. «Հասարակությանը պառակտող հայտարարություններ անող է: Ընդհանրապես անընդունելի վարքագիծ է դա, ըստ էության: Այն, որ դա իրավական հետևանքներ պետք է առաջացնի՝ միանշանակ է»:
Նշենք, որ ավելի վաղ Չախոյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմել էր ավազանի անունով, ընդդիմադիր ուժերին կոչել «ֿպատերազմի եռագլուխ կուսակցություն» և անդրադարձել Սամվել Կարապետյանի՝ «չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն» հայտարարությանը:
«Մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով զորամասերի վրա հավելագրումներ էիք անում: Մե՞նք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով հավելագրումների էիք անում մանկապարտեզների վրա»,-ասել էր Չախոյանը:



