չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ասում ես բայղուշությո՞ւն, Արփի, Աբգարս ո՞ւր է, տղերքն ո՞ւր են, Շուշին ո՞ւր է, ձեզ թվում է՝ մարսելու՞ եք. Գեղամ Նազարյանը պատասխանել է Արփի Դավոյանին

Ասում ես բայղուշությո՞ւն, Արփի, Աբգարս ո՞ւր է, տղերքն ո՞ւր են, Շուշին ո՞ւր է, ձեզ թվում է՝ մարսելու՞ եք. Գեղամ Նազարյանը պատասխանել է Արփի Դավոյանին

Արփի Դավոյան, ասում ես բայղուշությո՞ւն։ Կոպիտ չեմ արտահայտվելու։ Արփի, Աբգարս ո՞ւր է, տղերքն ո՞ւր են, Շուշին ո՞ւր է, Հադրութս ո՞ւր է, մեր հրաշք Վարդենիս Քարվաճառ ճանապարհն ո՞ւր է, Գորիս Կապան ճանապարհն ո՞ւր է։ Ուր են, ուր։ Գոնե մի խոսացեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ՔՊ֊ական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարությանը, թե` ՛՛ընդդիմությունը կարող է միավորվել մեկ դաշինքում և կոչվել քաղաքական բայղուշների դաշինք՛՛։ 

Նազարյանը հավելել է. ՛՛Թե ձեզ թվում է դուք մարսելու եք։ Ձեզ առաջարկեցի տարանջատվել, գալ հրապարակ ներողություն խնդրել, բայց նախընտրեցիք մնալ ու ծափահարել մեկին ով գոռում էր կեցցե հայկական դեմոկրատիան։ Ո՞ր դեմոկրատիան, էն որ վերջին զանգից երեք ամիս հետո Աբգարիս սպանեցիք ձեր հրահրած պատերազմո՞ւմ։ Արփի, դու իրո՞ք չես հասկանում, թե ինչ եք արել։ Իրո՞ք չես հասկանում, իրո՞ք հավատում ես որ պատերազմ եղավ պարտություն եղավ քանի որ երկրում իբր կոռուպցիա կար։ Գրում եմ իբր քանի որ Ադրբեջանի համեմատ մերը կոռուպցիա չէր այլ, զանցանք։

Բայղուշությունից ես խոսում Արփի, հա՞, իրո՞ք։ Արփի Աբգարս ո՞ւր է։ Տեղը գիտե՞ս։ Հադրութս ո՞ւր է։ Բա ասում էիք ոնց ուզում բանակցում ենք։ Արփի դու դեռ բայղուշությունից ես խոսում հա՞։
Գիտեմ, Աստծուն չեք հավատում, Արսեն Թորոսյանը ձեզ համոզել է, որ Աստված չկա, արեք ինչ ուզում եք։

ԱՍՏՎԱԾ կա ու նրա առջեւ կանգնելու եք, բայց մինչ այդ էս երկրի վրա եք պատասխան տալու՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավոր Արփի Դավոյանը, սիմելով ընդդիմությանը, ասել էր. ՛՛Ձեր երկու խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող եք անվանել քաղաքական բայղուշների դաշինք՛՛:

  • Կիսվել: