Ասում ենք՝ անկախ ենք, կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման. Սասուն Միքայելյան
«Մենք վերջնականապես պետք է գնանք սահմանազատման։ Չգիտեմ՝ կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է։ Ասում ենք անկախ ենք, կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգաավոր Սասուն Միքայելյանը։
Ի պատասխան լրագրողների դիտարկումների՝ նա կրկին հարցադրում արեց. «Պետական սահման ունե՞նք։ Մենք այսօր ուզում ենք գնալ դեպի պետական սահմանների վերջնականապես հաստատման։
Նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենն անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»։



