կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ասում են՝ ձգեք, «հալբաթ» լավ կլինի, էդ «հալբաթով» մի ամբողջ պետություն տարել հասցրել են նրան, որ մենք հայտնվել ենք փոսում. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին

Ասում են՝ ձգեք, «հալբաթ» լավ կլինի, էդ «հալբաթով» մի ամբողջ պետություն տարել հասցրել են նրան, որ մենք հայտնվել ենք փոսում. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին

«Ես ստացա տպավորություն, որ  ներկա ընդդիմախոսներն առնազն ընդունում էին իրենց  գաղափարական գծի ողջ սնանկությունը:  Երբ մարդիկ շարունակաբար կրկնում են ՝ չէ, մենք հո պատերազմ չենք պրոպագանդում,  սա նշանակում է, որ այդ մարդիկ հասկանում են՝ այն ինչ իրենք առաջարկում են,  հանգեցնում է պատերազմի »,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների դիտարկումների:  

«Իրենք փորձում են լուծում առաջարկել և այդ լուծումը լուծման բացակյությունն է:  Ասում են՝ մենք չենք ասում, որ ՀՀ իշխանությունները չհանդիպեն Ադրբեջանին, չբանակցեն, Քոչարյանն  էլ հանդիպել է  բանակցել է, թուրքերի հետ է նստել բանակցել,  իրենք ասում են՝ հանդիպեք, բայց լուծման մի եկեք:  Ձգեք,  «հալբաթ» լավ կլինի՝ վաղը մյուս օիրը, մի բան կփոխվի: Էդ «հալբաթով» մի ամբողջ պետություն տարել հասցրել են նրան, որ մենք հայտնվել ենք այն փոսում, որում հայտնվել ենք»,- ասաց Միրզոյանը:  

«Երեկվա ամբողջ ցայտնոտը և իրարանացումը պայմանավորված էր նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում ենք բերել՝ մի քիչ լավ մի քիչ մի քիչ վատ, բայց մենք լուծման փորձ ենք անում, սա է, որ այս մարդկանց համար անհասկանալի է: Այսինքն ո՞նց՝  դուք ուզում եք լուծել  հարցը,  կռվեք, ձգեք, մինչև զանգեն կասեն, ոնց է լինելու: Դուք մտածում եք, որ ՀՀ-ն պիտի իր հարցերը չլուծի, պիտի ձգի, մինչև ինչ-որ մի լուծում կտան,դե արդեն գիտենք   երևի՝ ամենայն հավանակությամբ որտեղից»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց նախարարը: 

  • Կիսվել: