ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասողին լսող էր պետք․ Գագիկ Ծառուկյանը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին

Ասողին լսող էր պետք․ Գագիկ Ծառուկյանը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին

Այսօր պետք է յուրաքանչյուրը գիտակցի իր քայլերը, և եթե ջերմություն ունի, պետք է չշփվի մարդկանց հետ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 

Նրա խոսքով՝ ժողովրդի առողջությունն առաջնահերթություն է, և արտակարգ դրության հայտարարումը պետք է: «Ասողին լսող էր պետք»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է գիտակցելով, լրջորեն մոտենալ խնդրին:

Գ.Ծառուկյանի խոսքով՝ պետք է բանկերի տոկոսները, վարկերը սառեցվեն երեք ամիս ժամկետով, որպեսզի համաճարակից հետո մարդիկ կարողանան աշխատել ու վճարել: «Մարդիկ պետք է միշտ նայեն՝ աշխարհում ինչ է կատարվում, ոչ թե՝ օ՜, արևը դուրս է եկել ՝ համաճարակը վերանալու է»,- ասաց Ծառուկյանը:

  • Կիսվել: