շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում նոր բնակավայր է հիմնվում (տեսանյութ)

Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում նոր բնակավայր է հիմնվում (տեսանյութ)

Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում նոր բնակավայրի հիմքն է դրվում. տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 644 հազար քառակուսի-մետր: Կառուցվող բնակավայրը նախատեսված է Ջրաղացներից, Մոշխմ-հատից, Մադաթաշենից և Սղնախից տեղահանված մեր քաղաքացիների համար:

Առաջին տները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022թ-ի դեկտեմբերը:

Նախագահ Արայիկ Հարությունյանն է այսօր եղել շինհրապարակում՝ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

  • Կիսվել: