հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշոտյանը արդարացավ Սերժ Սարգսյանի՝ շրջանները հանձնելու պատրաստակամության համար

Աշոտյանը արդարացավ Սերժ Սարգսյանի՝ շրջանները հանձնելու պատրաստակամության համար

Թեզերը կեղծ են, քանի որ հատվածական են վերցված, այն պետք է դիտարկել ամբողջության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ արած  հայտարարությանը, պատասխանելով այն հարցին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները:

«Նախագահ Սարգսյանն ասում է, որ ադրբեջանցիները չէին ստորագրելու, Արցախն ունենալու է վերջնական կարգավիճակ և այլն: Որևէ իշխանություն ցույց տվեք Հայաստանում, որը չի ասել, որ լուծումները պետք է լինեն փոխզիջումների մեջ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
 

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում ԱԺ ամբիոնից, երբ հայտարարում է, որ ՀՀ նախկին իշխանությունները բանակցել են միայն հող հանձնելու մասին՝ ցույց տալով փաստաթղթերը.

«Ես մարտահրավեր եմ նետում, պատրաստ եմ մուծվել բոլոր հիմնադրամներին՝ պայմանով, որ նա հրապարակի այդ թուղթն ու կխոստովանի իրականում, թե ինչի շուրջ է ինքը բանակցել»:

  • Կիսվել: