չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխատել ենք հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները․ Մուկուչյանը՝ Փաշինյանի մասին

Աշխատել ենք հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները․ Մուկուչյանը՝ Փաշինյանի մասին

Մենք աշխատել ենք միշտ որպես հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչպես է աշխատում Նիկոլ Փաշինյանի հետը, եթե հաշվի առնենք այն, որ ինքը ևս, ինչպես Հրայր Թովմասյանը, նախկին իշխանությունների օրոք են պաշտոն ստացել։

Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն անկախ հանձնաժողով է, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և Ընտրական Օրենսգրքով.

«Կա ԸՕ, որի կանոնակարգումների համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթաց»:

  • Կիսվել: