երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք. Ֆինանսների փոխնախարար

Աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք. Ֆինանսների փոխնախարար

Տարբեր թիրախային խմբերին աջակցության ծրագրերը դեռ ընթացքի մեջ են. մի գործընթաց, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է. կլինի պետական բյուջեի  կատարման հաշվետվություն, որտեղ մանրամասն ներկայացված կլինի տեղեկատվությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան գումար է ծախսվել եւ ծախսվում բյուջեից պատերազմի հետեւանքով:

Հարցին, թե որ ուղղություններով է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված շուրջ 53 մլրդ դրամը, փոխնախարարն ասաց. «Եղել է ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումը, եղել է նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունը այս հարցի առնչությամբ: Առաջիկայում կլինի բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ կտեսնեք բոլոր հնարավոր  հարցերի պատասխանը: Կան ընթացակարգեր բյուջեների կատարման, հաշվետվությունների ներկայացման ժամկետներ, պատասխանատուներ, սպասեք, կամփոփվի եւ կներկայացվի»:

Արման Պողոսյանը հերքեց տեղեկությունները, թե կենսաթոշակի, նպաստի բաշխման ճգնաժամ է առաջացել, դրա համար ստիպված են եղել «Հայաստան» հիմնադրամից վերցրած միջոցներն ուղղել դրան. «Ոչ, Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակներում այդ միջոցների տնօրինում է իրականացվել: Իսկ աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք»:

  • Կիսվել: