Աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները մնում են ուժի մեջ։ «Իզվեստիային» ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին։