չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Աշխարհը պետք է իմանա հայերի բարբարոսությունների մասին». Ալիևը փոխհատուցում է պահանջում ՀՀ-ից

«Աշխարհը պետք է իմանա հայերի բարբարոսությունների մասին». Ալիևը փոխհատուցում է պահանջում ՀՀ-ից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ:

Նա հանդիպման ժամանակ ասել է,  Հայաստանը, ՛՛որպես «ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին՛՛։

Ալիևի խոսքով՝ ՛՛աշխարհը պետք է իմանա հայերի բարբարոսությունների մասին՛՛։

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Անշուշտ, կա փոխհատուցման խնդիր, մենք փոխհատուցում ենք պահանջում։ Արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում՛՛:

 

 

  • Կիսվել: