երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ` Հայաստանը և տարածաշրջանը անմասն չեն մնալու դրանից. քաղաքագետ

Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ` Հայաստանը և տարածաշրջանը անմասն չեն մնալու դրանից. քաղաքագետ

Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։ Նման կարծիքի է հանգում քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:

«Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։
Ուկրաինայի տարածքում արտահերթ ձևավորվելու են նոր պետություններ։

Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։

Ցավոք, աշխարհի մեծ փոփոխությունները սկսվեցին փոքր Հայաստանից ու Արցախից։ Այդպես չպետք է լիներ։ Մի փոքր խելամտություն, մի փոքր պետական մտածողություն, և չէր լինի պատերազմը։
Տարածաշրջանի զարգացումներում փոփոխոթյուններն անխուսափելի են։ Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են։ Արցախն, անշուշտ, լինելու է հայկական ու շատ հետաքրքիր միավոր։ Հիմա դժվար փուլ է, պետք է դիմանալ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն։ Ավելի հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն, որին ընտրելու է այս ԱԺ-ն։ Եվ ավելի մեծ հավանականությամբ՝ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին ընտրվեց ինքը։ Իսկ իրեն տրվելու է անձնական երաշխիքների փաթեթ։ Հետո կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն։ Փոփոխությունների ալիքը աշխարհում մոլեգնում է՝ իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ։ Հայաստանն անմասն չի մնալու»,- կանխատեսում է քաղաքագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: