ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է այս՝ գործող Սահմանադրության ընդունման պայմաններում. Փաշինյան

Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է այս՝ գործող Սահմանադրության ընդունման պայմաններում. Փաշինյան

Խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել, բայց ես ասել եմ նաև, որ Սահմանադրությունը, ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց այն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները, և ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություն, ո՞վ է ժխտում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե շահարկումներ կան, որ նոր Սահմանադրության մասին վարչապետի հայտարարությունը կոչված է եղել սպասարկելու օտար ուժերի պահանջը:

«Մենք խոսում ենք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, բայց, ընդհանուր առմամբ, մենք պետք է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է այս՝ գործող Սահմանադրության ընդունման պայմաններում: Ոչ մի բան այն չէ, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,-նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ:

«Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին մտածենք, նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության գործող պայմաններում, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ժողովուրդը մինչ օրս  չի գնացել և արձանագրել իր ապրելու կանոնները, միշտ վերնախավն է պարտադրել, թե ինչպես պետք է ապրի ժողովուրդը:

«Ես վերջին շրջանի իմ ելույթներում ասում եմ, որ մենք, անվտանգության կոմպոնենտ ապահովելու առումով, ասում ենք՝ բանակ և արտաքին հարաբերություններ, բայց պետք է երրորդ կոմպոնենտը ավելացնել: Բանակն ու արտաքին հարաբերությունները ի՞նչը պետք է սպասարկեն. պետք է սպասարկեն տվյալ պետության լեգիտիմ շահերը այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն։ Սա անվտանգության մակարդակը մի աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: