հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխարհում գազի գնի փոփոխությունները կարող են ստիպել, որ Մոսկվայի հետ քննարկումներ նախաձեռնվեն․ Մհեր Գրիգորյան

Աշխարհում գազի գնի փոփոխությունները կարող են ստիպել, որ Մոսկվայի հետ քննարկումներ նախաձեռնվեն․ Մհեր Գրիգորյան

Աշխարհում գազի գնի փոփոխություն աշխարհում, իհարկե, տեղի կունենա, քանի որ այժմ առհասարակ էներգառեսուրսների գնի փոփոխություն կա․ այսօր միասնական տեղեկատվական կենտրունում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին հնարավոր է արդյո՞ք, որ նավթի գների անկման պարագայում փոփոխություն լինի Հայաստանին ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցում։

«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Քննարկումներ լինելու են, և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկականք։ Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան։ Ամեն դեպքում տենդեցները ցույց են տալիս, որ չի բացառվում նման քննարկում նախաձեռնենք»,- հավելեց պաշտոնյան:

  • Կիսվել: