ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխարհում չկա ու չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Ինչո՞ւ էր Փաշինյանը հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»

Աշխարհում չկա ու չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Ինչո՞ւ էր Փաշինյանը հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»

Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր 2019 թվականին Արցախում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ, եթե, ի վերջո, Արցախը ճանաչելու էր Ադրբեջանի մաս։

«Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ չէ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։ Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք. ինչ-որ փուլում ես էլ եմ, գուցե, այդպես արել՝ այդ տրամաբանության մեջ, բայց, ի վերջո, իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: