երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման նախագծի վրա․ Պետել

Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման նախագծի վրա․ Պետել

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է ադրբեջանական զինտեխնիկայի և հրետանու տագնապալի կենտրոնացումը շփման գծում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը՝ կիսվելով ադրբեջանական զինուժի տեղաշարժի և կենտրոնացման մասին Արցախի ՊԲ հրապարակած տեսանյութով։

«Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման նախագծի վրա»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: